3.10.2013

Ես արդեն ասել եմ. ես ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ես ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՄ...
Ուզում ես իմանալ` ինչու:
Չգիտեմ, պարզապես պարտավորված եմ, զգում եմ, որ էս պահին իրավունք չունեմ այլ բանի մասին մտածելու, քան համախմբվելու: Այս պահին ժամանակը չէ, այս որոշիչ պահին, երբ ազգը ճգնում է` պահելու իր գոյատևման իրավունքը, երբ ազգին ամեն մեկ հոգու ձայնն ու եռանդն է պետք, ես հասկանում եմ, որ հենց էս պահին իրավունք չունեմ ոչինչ չանելու, բայց, անկախ այդ ամեն ինչից, ես գալիս եմ, ես մասնակցում եմ, ես պայքարում եմ...
Հույս ունեմ, որ դեռ ուժերս չեն լքի, որ դեռ իմ օրինակին հետևելով շատերն են գալու, ու լցվելու է, ուժեղանալու է, համախմբվելու է վերջապես հայ ժողովուրդը, վերջապես...Ու մենք ենք վերջապես որոշելու` այս երկրում ինչպես ապրենք, և ոչ թե մեր հարևանները:
Պետք է, պետք է լարել վերջին ուժերը, ամենավերջինը, որ մի բան փոխվի էս երկրում, հասկանում ես, Հայաստանի ազատ քաղաքացի, խնդիրը երբեք էլ անձերի մեջ չէ միայն, խնդիրը մեր մեջ է. մենք պահանջատեր չենք, հավատա, եթե մենք պահանջատեր լինեինք, էս օրին չէինք լինի, էսքան չէինք բողոքի, այլ կգործեինք, մեզնից իշխանավոր դարձած յուրաքանչյուր մեկը հաստատ կվախենար ու կխոնարհվեր մեր պահանջատիրության առջև:
Իսկ գիտես ինչու է ամեն ինչ այդպես:
Բանն այն է, որ մեզնից բոլորիս համար էլ էս հայրենիքը մնում է ինչ-որ հեռավոր բան, մեր հայրենիքը երբեք էլ չի դառնում իսկապես մերը, մեր տունը, ու ստիպված մեր տունն է դառնում մեր հայրենիքը, ու մենք շարունակում ենք ապրել <<Որտեղ հաց` ընդե կաց>>. կամ <<Մեզ բան չասեն, թքած, թե երկրի հերն էլ կանիծեն>> սկզբունքներով:
Այլևս վերջ: Եկել է վերջապես իրականացնելու մեր ազգի ամենամեծ երազանքը. ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:




ՌՈԼԱՆԴ ԹՄՈՅԱՆ

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...