3.09.2013

Այսօր` մարտի 9-ին Վանաձորի Սբ Գրիգոր 
Նարեկացի եկեղեցու հանդիսությունների 
սրահում տեղի ունեցավ միջոցառում-
հավաք` նվիրված Արցախյան շարժման 25-
ամյակին:
Միջոցառումը կազմակերպել էր <<Մեր 
Հայրենիք>> քաղաքացիական 
նախաձեռնությունը: Ներկա էին 
մտավորականներ, պատմաբաններ,
հասարակական 
գործիչներ, ստեղծագործողներ, ազատամարտիկներ , երիտասարդներ:
Բացման խոսքով հանդես եկավ <<Մեր 
Հայրենիք>> քաղաքացիական 
նախաձեռնության 
ղեկավար, պատմաբան Վարդգես 
Քեշիշյանը: Նա կարևորեց հատկապես երիտասարդների 
մասնակցությունը և հավելեց, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական 
բնույթ:
Իր օրհնության ու ողջույնի խոսքն ասաց Սբ Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր 
Վահան քահանա Ազարյանը:
Խոսք ասացին նաև` Հայաստանի գրողների միության Լոռու Մարզային բաժանմունքի 
նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, դերասան Վրույր Հարությունյանը, երաժիշտ, 
խմբավար Սերժ Հարությունյանը, ուրիշներ: Գեղարվեստական կատարումներով ՝ ասմունք, 
հոգևոր-հայրենասիրական երգեր, հանդես եկան ասմունքող Իվան Անտոնյանը, Վանաձորի 
Սբ Գր. Նարեկացի եկեղեցու <<Զանգակ>> կրթամշակութային կենտրոնի <<Սուրբ 
Տիրամայր>> մանկապատանեկան երգչախումբը, <<Վրույր Հարությունյանի թատերական 
և ասմունքի>> ստուդիայի սաները: 
Միջոցառումը վարում էր <<Մեր Հայրենիք>> քաղաքացիական նախաձեռնության 
ակտիվիստ, դերասան Սևակ Սարգսյանը, ով հանդիպումն ավարտեց Սպարապետ 
Վազգեն Սարգսյանի խոսքով. <<Քսանմեկերորդ դարը մերն է լինելու>>:


Վահե-Դավիթ Խաչիկյան

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...