Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի հարցը կարելի է փակված համարել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մամուլի քարտուղար Էդիկ Հովսեփյանը: Ավելին` նա նշեց, որ մամուլից զատ, քաղաքապետի հրաժարականի հարցը ոչ մի տեղ չի էլ քննարկվել, հետեւաբար հարցը կարելի է փակված համարել միայն մամուլում, քանի որ իրականության մեջ նման բան չի եղել:
Հովսեփյանի խոսքով` քաղաքապետը բնականոն աշխատանքի մեջ է: Հարցին, թե ժողովրդից ներողություն խնդրելո՞ւ է իր արտահայտության համար, նա պատասխանեց, որ քաղաքապետը ներողություն խնդրելու կարիք չունի եւ դեռ հարց է, քաղաքապետը նման բան ասել է, թե` ոչ: Էդիկ Հովսեփյանը նաեւ նշեց, որ շարունակվում են ընդունելությունները քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը Վանաձորում Սերժ Սարգսյանի պարտությունը հիմնավորել էր հետեւյալ կերպ. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդն ինքը չի հասկանում` ինչ է անում»:
news.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий