3.09.2013

Երևանում մարտի 9 -ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու - ընտրական համաժողովը, հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից: 

ՀԱՕԿ - ի 126 անդամներից համաժողովից ներկա էին 111-ը: Միջոցառումը նախագահող ,ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահրամ Առաքելյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ, հոտընկայս հարգեցին կյանքին հրաժեշտ տված օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի,աշխարհահռչակ հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանի և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, հայսպորտպետկոմի նախկին փոխնախագահ Բակուր Հասրաթյանի հիշատակը :

Օրակարգում ընդգրկված էր չորս հարց.

Անցած քառամյա փուլում / 2009- 2012 թթ. / կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը: Նա խոսուն փաստերով և օրինակներով ներկայացրել է կարևոր մրցաշարերում հայ օլիմպիականնների / ամառային , ձմեռային , պատանեկան խաղեր և երիտասարդական փառատոներ/ մրցելույթները, խոսել նվաճումների ու նաև անհաջողությունների մասին:

Շիրակի և Լոռվա մարզերում ստեղծվել են ՀԱՕԿ - ի մասնաճյուղեր.

Տարբեր մարզաձևերի տասնյակ մասնագետներ են հրավիրվել Հայաստան ու ղեկավարել մարզչական-մասնագիտական դասընթացներ: Դրանց ունկնդրել են երկրի բոլոր մարզերում աշխատող համապատասախան մասնագետները:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Երևանում կազմակերպվել ու անցկացվել են բռնցքամարտի աշխարհի պատանեկան, երիտասարդական առաջնություններ, կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, աշխարհի հոկեյի առաջնության երրորդ խմբի մրցաշար, օլիմպիական խաղերի դափնեկիր ըմբիշներ Լևոն Ջուլֆալակյանի, Ստեփան Սարգսյանի անվան և միջազգային այլ մրցաշարեր:

ՀԱՕԿ-ն ընդլայնել է կապերը միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեների և միջազգային տարբեր ֆեդերացիաների ու բազում ազգային երկրների ԱՕԿ -ների հետ :

ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: 

ՀԱՕԿ -ի գործունեությունը բարելավելու նպատակով Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներից մարզաշխարհի մարդկանց է հատկացրել բնակարաններ, ավտոմեքենաներ և ֆինանսական պարգև` մեկ մլրդ 234 մլն 260 հազար դրամ:

Կատարված աշխատանքը ավելի ընդգրկուն ներկայացվել է տեսաֆիլմով:

Հաշվետու ելույթով հանդես է եկել ՀԱՕԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հարություն Մելքոնյանը:

Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած կառույցի աշխատանքը իրենց խոսքում բարձր են գնահատել օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Օգսեն Միրզոյանը, օլիմպիական ակադեմիայի դեկան Հարություն Բաբայանը և շախմատի մասնագետ Հովիկ Խալիկյանը: Նշվել է, որ Գ. Ծառուկյանի ղեկավարության օրոք / 2008 և 2012 թթ. կայացած օլիմպիական խաղեր / Հայաստանի մարզիկները նվաճել են 9 մեդալ:

Ներկաները նույնպես բավարար են գնահատել ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքը և Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրել ՀԱՕԿ -ի նախագահի պաշտոնում:

Փոխնախագահներ են ընտրվել Վահրամ Առաքելյանը, Դերենիկ Գաբրիելյանը և Օգսեն Միրզոյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել Հրաչյա Ռոստոմյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գ. Ծառուկյանը: Նա ասել է, որ հաջողությունները և ընդհանուր առաջընթացը պայմանավորված է բնագավառի մարդկանց նվիրական աշխատանքով: Տևական ձախողումներից հետո մեր օլիմպիականների հաշվին գրանցված պարգևները մարզիչների, մարզական բոլոր կազմակերպությունների աշխատակիցների տքնաջան գործի արդյունք է և առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել նրանց: Նա մասնավորապես ընդգծել է, որ կշարունակի անկողմանակալ աշխատանքը և, ինչպես միշտ, նույնը կպահանջի մարզիչներից և մյուս բոլոր պատասխանատուներից:




shamshyan.com

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...