3.10.2013


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքից հետո նա շարժվեց դեպի նստարանները, որտեղ նա և իր որդին սկսեցին իրենց նստացույց-հացադուլը: Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների մի զգալի մասը չի հեռացել հրապարակից, նրանք շրջապատել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Շատերը խումբ-խումբ բանավիճում են՝ խոսելով Ր.Հովհաննիսյանի որոշման, քաղաքականության և երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի շուրջ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում հանրահավաքի մասնակիցներից շատերը նշեցին, որ դեմ են Րաֆֆի Հովհաննիսյանի այդ որոշմանը, քանի որ իրենց առաջնորդողը պետք է սնվի, որ կարողանա առաջնորդել: Մի տարեց կին մոտեցավ Ր.Հովհաննիսյանին՝ ասելով. «Մենք չենք ուզում, որ Դուք հացադուլ անեք, մեզ հացադուլ անող առաջնորդ պետք չէ», ինչին Ր.Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի ճնշեք ինձ, որոշումն արդեն կայացված է»: Ազատության հրապարակում են մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ու քաղաքագետներ:


Մելանյա Մելքումյան


galatv.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...