3.10.2013


Operativ.am-i թղթակիցը տեղեկացնում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա ավագ որդին` Կարինը Ազատության հրապարակում են: Նրանք հացադուլ են հայտարերել պահանջելով նոր նախագահական ընտրություններ կամ ժողովրդի հաղթանակի ճանաչում վերընտըրված նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Ժառանգության» առաջնորդին ու նրա որդուն առաջինն այցելեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա ևս հորդորեց ետ կանգնել որոշած քայլից, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը Ռուբեն Հախվերդյանին նույն պատասխանը տվեց, որ իր որոշումն անփոփոխ է, ինքը հաստատ է որոշել: Նա Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց.«Ամեն ինչը կա բացի կիթառից, ինչքան բողոք կա, դու մտածել ես ինչ պիտի անես, սա տարարային բան չի, հանց այնպես չես նստել: Մարդիկ չեն ուզում, նստես»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանը Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցն ու գաղափարակիցն է: Նա գրեթե բոլոր հանրահավաքներին եղել է «Ժառանգության» կողքին, այցելել է նաև Գյումրի:


operativ.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...